Մոսուլում 800 ք/կմ տարածք է ազատագրվել. Պենտագոն
Իրաքյան ուժերը կարողացել են մի քանի օրվա ընթացքում Մոսուլի մոտակայքում 800 քառակուսի կմ ազատագրել ռազմատենչ «Իսլամական պետությունից»: Այս մասին հաղորդում են Պենտագոնի ներկայացուցիչները:
Ըստ նրանց` գործողությունը առաջ է գնում ըստ պլանի, ԱՄՆ ռազմական խորհրդականները շարունակում են աշխատել Իրաքի գործընկերների հետ` շարժվելով գերատեսչությունների կազմում:
Ինչպես սպասվում էր, Մոսուլին մոտենալով պայքարն ավելի է թեժանում: Մոսուլը, ըստ պաշտոնյաների, ամենալավ պաշտպանված քաղաքներից է` շրջապատված բոլոր տեսակի խոչընդոտներով, խրամատներով, ինքնաշեն պայթուցիկ սարքերով:
Բացի այդ, «ԻՊ» զինյալներից սպասվում են ուշադրություն շեղող քայլեր` ահաբեկչական հարձակումների տեսքով: