Կյանքից հեռացել է Ուրուգվայի նախկին նախագահը
Ուրուգվայի նախկին նախագահ Խորխե Բատլենը մահացել է հոկտեմբերի 24-ին Մոնտևիդեոյի հիվանդանոցում: Այս մասին ասվում է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ: Վերջին մի քանի օրվա ընթացքում նա գտնվել է այնտեղ:
«Ցավոք, հիվանդանոցի ողջ թիմի ջանքերը բավական չեղան, որպեսզի փոխվի այն կլինիկական պատկերը, որով Բատլեն տեղափոխվել էր հիվանդանոց մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո», - ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ:
Բատլեն տեղափոխվել է հիվանդանոց նախօրեին ստացած գլխի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է գիտակցությունը կորցնելուց հետո:
Նշվում է, որ Ուրուգվայի նախկին նախագահ կյանքից հեռացել է իր ծննդյան օրվանից մեկ օր առաջ: