«Apple»-ի դեմ գործ կհարուցվի «iPhone 7»-ի արժեքի պատճառով
Ռուսաստանի դաշնային հակամոնոպոլ ծառայությունը վերլուծում է «iPhone 7»-ի և «iPhone 7 Plus»-ի գները : Վերլուծության արդյունքների հիման վրա հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի ամերիկյան «Apple» ընկերության դեմ: Այս մասին գրում է «РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով ծառայության հաղորդագրությանը:
«Այս անալիզի անցկացման ժամկետն առնվազն մեկ ամիս է: Ավարտելուն պես մենք գնահատական կտանք ստեղծված իրավիճակին»,- հայտնել են գերատեսչությունում:
Նշվում է, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում հնարավոր է, որ առանձին հակամոնոպոլ գործ հարուցվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի դաշնային հակամոնոպոլ ծառայությունը հետաձգել է «iPhone 6s»-ի և «6s Plus»-ի գործերի քննումը: