«Kodak»-ը ստեղծել է պրոֆեսիոնալ տեսախցիկով հեռախոս
«Eastman Kodak» ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն, որը հիմնված է «Android» օպերացիոն համակարգի վրա: Այս մասին գրված է ընկերության «Twitter»-ի էջում:
Ընկերությունից հայտնում են, որ նոր սմարթֆոնը նախատեսված է հիմնականում լուսանկարիչների համար: «Kodak Ektra»-ի նոր սարքը անվանվել է այն տեսախցիկի անունով, որը թողարկվել է 1941թ-ին:
Սմարթֆոնը հագեցած է 21 Մպ տեսախցիկով և հինգ դյույմանոց էկրանով, որն ունի 1920 × 1080 պիքսել: Լուսանկար անելու համար պետք է սեղմել հատուկ կոճակը, որի վրա գրված է «Կ»:
550 դոլար արժողությամբ հեռախոսը կվաճառվի դեռևս միայն Եվրոպայում:
«Kodak»-ում ընդգծել են, որ իրենց տեսախցիկ-հեռախոսը չի պատրաստվում մրցակցել «iPhone 7»-ի կամ «Google Pixel»-ի լուսանկարների որակի հետ: Այս մասին գրում է The Verge-ը: Խոսքը հիմնականում վերաբերում է պարզությանը, որով կարելի լուսանկարել, և սմարթֆոնի սեփականատիրոջ կյանքի ոճին: