Գերմանիայում ցանկանում են արգելել քաղծառայողներին փարաջա կրել
Գերմանիայի կառավարությունը աշխատում է մի օրինագծի վրա, որը կարգելի քաղաքացիական ծառայողներին հագնել փարաջա կամ չադրա: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը` հղում կատարելով Գերմանիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքին, որը մասնակցել է օրինագծի նախապատրաստման աշխատանքներին, ինչի մասին էլ հաղորդում է Deutsche Welle-ն:
Օրինագծում նշվում է, որ «ազատ և ժողովրդավարական հասարակության մեջ ապրելը ենթադրում է բաց և ազատ հաղորդակցություն»: Հեղինակները գրում են, որ «թաքնված դեմքը սահմանափակում է շփման հնարավորությունները և թույլ չի տալիս գնահատել անձնավորությանը»: Նշվում է նաև, որ կառավարության ներկայացուցիչների կարծիքով, նման հանդերձը նվաստացնում է կանանց` խախտելով անհատի իրավունքները:
Բացի այդ, օրինագիծը պահանջում է մարդուն բացել դեմքը անձնագրային հսկողության կամ վարույթի ժամանակ:
Օգոստոսին Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը հանդես էր եկել փարաջա կրելու արգելիքին դեմ: