«Samsung Galaxy J3 2017» հատկանիշները բացահայտված են
Համացանցի օգտատերերը հայտնաբերել են նոր «Galaxy» սարքի հատկանիշները: J3 (2017) հեռախոսի նորացված տարբերակը կաշխատի «Snapdragon 430» պրոցեսորի հիմքով: Հեռախոսն արտադրողները այն վերազինել են 2 GB հիշողությամբ: Այս մասին գրում է Sammobile-ը:
Սմարթֆոնը ունի 5-դյույմանոց էկրան և հզորացված մարտկոց: Աշխատանքային սարքը աշխատում է «Android 6.0.1 Marshmallow» օպերացիոն համակարգով: Նաև հայտնի է, որ «Galaxy J3» ունենալու է մետաղական արտաքին հարդարանք:
Ընկերությունը դեռ չի բացահայտել հեռախոսի մոտավոր գինը և նրա վաճառքի հստակ ժամանակը: Հունիսին «Samsung»-ը ներկայացրել էր «Galaxy J3»-ի նորացված տարբերակը: Այն հագեցած է «Pro 4»-միջուկանի «Snapdragon 410» պրոցեսորով և գրաֆիկայի արագացուցիչ «Adreno 306»-ով: Սմարթֆոնն ունի 2 Գբ օպերատիվ եւ 16 Գբ ներքին հիշողություն, հինգ-դյույմանոց «Super AMOLED» էկրան: