Մայքլ Մուրը գաղտնի ֆիլմ է նկարել Թրամփի մասին
Վավերագրական ֆիլմերի ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը գաղտնի ֆիլմ է նկարահանել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մասին վերջինիս նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրում է The Huffington Post- ը:
Նշվում է, որ ֆիլմը, որտեղ քննադատվում է Թրամփի քաղաքական ծրագիրը և հայացքները, կոչվում է «Michael Moore in Trumpland» («Մայքլ Մուրը Թրամփլենդում»): Պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում:
Մայքլ Մուրը նոր ֆիլմի մասին հայտարարել է իր թվիթթերյան էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբամայի եղբայրը աջակցելու է Դոնալդ Թրամփին բանավեճի ժամանակ: