Նորացված «Alcatel Idol 4S»-ը
Հեռախոսի նոր տարբերակը ստացել է այլ պրոցեսոր, ավելացել է հիշողությունը և ավելի է հզորացել տեսախցիկը: Այս մասին գրում է Phonearena.com-ը:
«Alcatel Idol 4S»-ի առաջին տարբերակը թողարկվել է 2016թ.-ին, այն աշխատում էր «Android 6.0» օպերացիոն համակարգով: Ներկայիս տարբերակը, բացի այլ օպերացիոն համակարգից, ստացել է չորսմիջուկանի «Snapdragon 820» պրոցեսոր, «Adreno 530» գրաֆիկական քարտ, 5.5-դյույմանոց «AMOLED» էկրան 1080 x 1920 պիքսելներով և 21-Մպ հիմնական տեսախցիկ: Դիմային տեսախցիկի հատկանիշները մնաց են նույնը` 8 մեգապիքսել:
Բացի այդ, հեռախոսը ստացել է 4 ԳԲ հիմնական հիշողություն և մինչև 64 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնը կվաճառվի ամբողջական փաթեթով` VR-ականջակալի հետ միասին:
«Alcatel Idol 4S»-ի վաճառքը կսկսի ամերիկյան բջջային օպերատոր «T-Mobile»-ը: Կվաճառվի արդյո՞ք «Alcatel Idol 4S» այլ երկրներում, դեռ հայտնի չէ: