«WikiLeaks»-ն անակնկալ ունի Քլինթոնի կողմնակիցների համար (լուսանկար)
«WikiLeaks»-ը հայտնել է, որ անակնկալ ունի ԱՄՆ փոխնախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնի համար, ինչպես նաև Դոննա Բրազիլի համար, ով Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահն է: Այս մասին ասվում է կայքի թվիթթերյան էջում:
«Մենք Թիմ Քեյնի և Դոննա Բրազիլի համար անակնկալ ունենք», - ասվում է մի «Twitter»-ի գրառման մեջ:
Նախկինում «WikiLeaks»-ը հրապարակել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական էլեկտրոնային փոստի հասցեն ու նամակները:
«WikiLeaks»-ը նաև հրապարակել էր Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի նամակագրության 13 մասերը: