ՄԱԷ բնակիչներից մեկը ամուսնալուծվել է կնոջից, երբ նրան տեսել է առանց դիմահարդարման
Միացյալ Արաբական Էմիրություններ բնակիչներից մեկը, ում անունը չի նշվում, ցանկացել է ամուսնալուծվել կնոջից այն բանից հետո, երբ առաջին անգամ նրան առանց դիմահարդարման է տեսել: Այդ մասին հաղորդում է Metro-ն:
Ըստ այդ հրապարակման` զույգը իր հանգիստն է վայելել Շարջա (ՄԱԷ) քաղաքի լողափերից մեկում: Երբ կինը մաքրել է դիմահարդարումը, որպեսզի լոգանք ընդունի, ամուսինը կնոջ ատաքին տեսքի մեջ փոփոխություն է նկատել:
Բացի այդ, ամուսինը պարզել է, որ իր 24-ամյա կինը մի քանի պլաստիկ վիրահատություններ է կատարել, կրում է արհեստական թարթիչներ և գունավոր կոնտակտային ոսպնյակներ:
30-ամյա ամուսինը որոշել է ամուսնալուծվել կնոջից: Նշվում է, որ նա իրեն խաբված է զգացել: Ըստ հոգեբանի, ով բաժանումից հետո խոսել է կնոջ հետ, ՄԱԷ-ի բնակիչ տղամարդը անմիջապես դադարեցնել է հարաբերությունները արդեն նախկին կնոջ հետ` հրաժարվելով շփվել նրա հետ ապագայում:
2014 թվականի նոյեմբերին տեղեկություն էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի մի բնակիչ, որի անունը չի նշվում, բաժանվել է իր կնոջից, երբ նա անտեսել է ամուսնու` «WhatsApp»-ով ուղարկած հաղորդագրությունը: Կինը բացատրել է, որ այդ ժամանակ շփվելիս է եղել ընկերուհու հետ: