Մեքենայի կտրուկ արգելակման հետևանքով ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. Shamshayn.com
Shamshyan.com-ը գրում է` երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Աղախանյանն իր վարած «Lexus 470» մակնիշի 01 NR 002 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասում կտրուկ արգելակել է ավտոմեքենան։
Դրա հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 20-ամյա Մարգարիտա Վարդանյանը քթի աճառային հիմքի նստվածք ախտորոշմամբ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Մանրամասները` այստեղ: