Օբաման պատրաստ է անձամբ ուղեկցել Թրամփին երդմնակալության արարողության ժամանակ, եթե նա հաղթի
ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման պատրաստ է անձամբ ուղեկցել հանրապետական Դոնալդ Թրամփին երդմնակալության արարողության ժամանակ, եթե նա հաղթի նոյեմբերի 8-ի ընտրություններում: Չնայած այն հանգամանքին, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն անձամբ չի աջակցում նախագահի հանրապետական թեկնածուին, նա կողմնակից է իշխանության խաղաղ փոխանցմանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը:
«Ես վստահ եմ, որ ոչ ոք չի աջակցում հանրապետական թեկնածուին ավելի քիչ, քան ներկայիս նախագահը: Բայց նույնիսկ այս պայմաններում նա ասել է, որ հանդես է գալու իշխանության խաղաղ փոխանցման օգտին: Եվ նա կուղեկցի Թրամփին ԱՄՆ Կոնգրեսի շենք»,- ասել է Շուլցը :
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին: Ընտրություններին բացի Հիլարի Քլինթոնից (Դեմոկրատական կուսակցություն) և Դոնալդ Թրամփից (Հանրապետական կուսակցություն) կմասնակցեն ևս երկու թեկնածուներ Լիբերալ կուսակցությունից և Կանաչների կուսակցությունից: