«WhatsApp»-ը նոր գործառույթ ունի
Այժմ «iOS» օպերացիոն համակարգից օգտվողները կկարողանան նկարել լուսանկարներ և տեսանյութեր անմիջապես հավելվածում:
Բացի այդ, օգտագործողները կարող են ավելացնել ժպիտներ կամ մակագրություններ հենց ուղարկվող նյութերի վրա նախքան այն ընկերներին ուղարկելը: Այս առանձնահատկությունը նախկինում հասանելի էր «Android» օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Այս մասին գրում է GSMArena-ն:
Համակարգը մշակողները տեղեկացրել են ինտերնետ-հղումների հայտնվելու մասին, որոնց օգնությամբ օգտատերերը կկարողանան հաշված վայրկյանների ընթացքում միանալ խմբին: Խմբի համակարգողը կարող է ստեղծել այդպիսի հղում` սեղմելով խմբի` «հրավեր խումբ» կոճակը:
Նորացված տարբերակը արդեն հասանելի է «App Store»-ում: