Թաիլանդում ավելի քան 150 հազար մարդ օրհներգ է երգել` ի հիշատակ հանգուցյալ արքայի
Թաիլանդում ավելի քան 150 հազար մարդ է հավաքվել Բանգկոկի Մեծ պալատի տարածքում, որպեսզի երգի թագավորական օրհներգի նոր տարբերակը` ի հիշատակ Թաիլանդի հանգուցյալ թագավորի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ սևազգեստ մարդիկ ավտոբուսներով, նավերով և ոտքով եկել են «արքայական պալատ»` Սանամ Լուանգ, որպեսզի մասնակցեն արարողությանը:
Ըստ ոստիկանության տվյալների` ավելի քան 150 հազար մարդ է գտնվել Սանամ Լուանգում և հարակից տարածքում:
Ըստ կազմակերպիչների` օրհներգի նոր տարբերակը կձայնագրվի և մինչև սգո արարողությունների ավարտը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում յուրաքանչյուր կինոդիտումից առաջ: Այս տեսանյութը բոլորը կպարտավորվեն հոտնկայս դիտել:
Նշվում է, որ կառավարությունը այս տարին հայտարարել է սգո տարի` ի հիշատակ 88-ամյա միապետի:
Հիշեցնենք, որ Թայլանդում անվճար կատարում են հանգուցյալ միապետի պատկերով դաջվածքներ: