Ժան Կլոդ Վանդամը կոչ է արել քվեարկել Թրամփի օգտին և հաշտվել Ռուսաստանի հետ
Դերասան Ժան Կլոդ Վանդամը մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրություններն ու Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ծնունդով Բելգիացին նշել է, որ շատ է սիրում Ամերիկան: Նա առանց որևէ բանի տեղափոխվել է ԱՄՆ և դարձել հայտնի դերասան:
«Ես ճանապարհորդել եմ ամբողջ աշխարհով: Ապրում եմ Հոնկոնգում, գալիս եմ Ամերիկա, հետո Եվրոպա: Կոչ եմ անում քվեարկել Թրամփի օգտին և հաշտվել Ռուսաստանի հետ»,-ասել է դերասանը: