Տալինի օդանավակայանում պայթուցիկի տեղադրման ահազանգը կեղծ է եղել
Տալինի օդանավակայանը վերականգնել է իր աշխատանքները պայթուցիկի հայտնաբերման աշխատանքների ավարտից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պարզվել է, որ պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել: Ուղևորներին թույլատրել են վերադառնալ օդանավակայան: Չվերթները վերականգնվել են:
Նշվում է, որ ահազանգը կատարողը եղել է մի տղամարդ, ով այդ պահին բանտում է գտնվել: