Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի
ամբողջ տարածաշրջանում, Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու
լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: