Կիև-Մինսկ չվերթի ինքնաթիռից իջեցված Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանել է տեղի ունեցածը
Հոկտեմբերի 22-ին Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոյինգ 737-800» ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարիտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տեղի ունեցածին:
«Թե ինչ միջոցներ կձեռնարկեմ, կներկայացնեմ փաստաբանների հետ խորհրդատվությունից հետո»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ուղևորի պատճառով «Բելավիա» ընկերության օդանավին ստիպել են Կիև վերադառնալ՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել