Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Իրաքում է
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով Իրաք է մեկնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այցելության ընթացքում Պենտագոնի ղեկավարը կհանդիպի Իրաքի պաշտպանության նախարարաի և այլ պաշտոնական անձանց հետ, ովքեր պատասխանատու են Մոսուլը «ԻՊ»-ից ազատագրելու հարցով:
Այս տարվա ընթացքում սա Քարթերի թվով 3-րդ այցելությունն է Իրաք: