Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմնակիցները լեգիտիմացրել են բռնությունը
Մենք 3 ամիս առաջ լեգիտիմացրել ենք բռնությունը ընդ որում դա արել են, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմնակիցները : ՊՊԾ գունդ մտածները լավ են արել, ոստիկանությունը լավ է արել: Բռնության լեգիտիմացիան շարունակվում է մինչ հիմա, երբ ԱԺ-ը ամբիոնն օգտագործվում է հայհոյանքների համար, իսկ ԱԺ ամբիոնից «ստրելկեք» են նշանակվում:
Հիմա մի քիչ սառը դատենք, մարդիկ սովորեցին, որ հարցը կարելի է լուծել բռնությամբ և ահա կենցաղային, աշխատավարձ չվճարելու հարցը, դարձավ ողբերգությու, ընդ որում երկու ընտանիքների համար էլ: Չե՞մ կարծում, որ այդ պահին դանակ կիռարողը երազել է հայտնվել ճաղերի ետևում:
Սա դեռ սկիզբն է, շարունակենք լեգիտիմացնել բռնությունը, շարունակենք ՊՊԾ-ն համարել ընդդիմության ամենապայծառ կետը, իսկ ոստիկաններից որոշների պահվածքը որպես տղայականության վառ դրսևորում ու շուտով, այսպիսի դեպքերից հասարակությունը չի ցնցվի կամ զարմանա:
Հ.Գ. Օրենքով ու ոչ բռնությամբ է պետք լուծել հարցերը: Իհարկե հաշվի եմ առնում հայկականությունը, հայկական մենթալիտետը, բայց, երբ երկկողմանի բռնությունը չի դատապարտվում ու օրենքն անտեսվում է: Դա հանգեցնում է այս ամենին:
Էդգար Խաչատրյան.ֆեյսբուք: