Տալինի օդանավակայանում տարհանում են մարդկանց
Տալինի օդանավակայանում ուղևորներին և շրջակա տարածքում գտնվող մարդկանց տարհանում են պայթուցիկի մասին ահազանգից հետո: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Տեղի ոստիկանությոնը հայտնել է, որ ահազանգը ստացվել է 12:10-ին: Օդանավակայանում են իրավապահ մարմինները, որոնք հետախուզական շների օգնութամբ փորձում են գտնել պայթուցիկը:
Նշվում է, որ օդանավերը կարող են վարէջք կատարել, սակայն ուղևորներին կարգելվի մտնել օդանավակայան:Նրանք պետք է մնան օդանավի սրահում: