Վրաստանում վթարի հետևանքով ազգությամբ հայ ժամկետային զինծառայող է մահացել. Tert.am
Tert.am-ը գրում է. հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը:
«Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասաց նա:
Մանրամասները՝ այստեղ: