Կոտայքի մարզում գայլերի ոհմակը օրը ցերեկով 105 ոչխար է հոշոտել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. 2 օր է, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Հայրապետյանը անելանելի դրության մեջ է հայտնվել։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 19-ին, երեկոյան Գագիկը բարձրացել է դաշտ, որպեսզի ոչխարներին արոտավայրից տուն բերի։ Ճանապարհին գայլերի ոհմակը, թվով՝ 5, հարձակվել են հոտի վրա և մի իսկական սպանդ իրականացրել։
«105 ոչխար րոպեների ընթացքում գայլերը փրթեցին։ Ես էլ անզեն էի, բարեբախտաբար շներ կային հետս, թե չէ, չէր բացառվում, որ ինձ էլ վրա տային»,-ասաց Գ. Հայրապետյանը։
Մանրամասները՝ այստեղ: