Պելեի և «Սանթոս»-ի միջև պայմանագիրը խզվել է
2013 թվականին «Սանթոս»-ի ղեկավարությունը պայմանագիր էր ստորագրել «Sport 10 Licenciamentos»-ի հետ, որով իրավուքն էր ստանում լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կերպար օգտագործել Բրազիլական և համաշխարհային ֆուտբոլում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Globo.com-ը նշում է, որ «Սանթոս»-ը պարտավորված է եղել համապատասխան գումար վճարել ամեն ամիս, սակայն ոչ միշտ է կատարել իր պարտականությունները: Այժմ «Սանթոս»-ը շուրջ 1 մլն եվրո է պարտք մնացել:
Այժմ ակումբը մտադիր է ուղիղ կապ հաստատել Պելեի հետ, որպեսզի նա թույլ տա օգտագործել իր կերպարը: