Ալիևը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել. Ուորլիք
Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա հայտնել է, որ տրամադրված է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին։ Նա հանդիպելու և առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել»,-ասել է Ուորլիքը:
Նրա խոքով՝ առաջիկայում կքննարկվեն երկու պետությունների առաջնորդների՝ ղարաբաղյան հարցով հանդիպման կազմակերպման հարցերը: