Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան - Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:
Վայք -Սարավան, Սիսիան -Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի և Սևանի
տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում
մառախուղը համեմատաբար թույլ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: