Մերկելն ակնարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Եթե Ռուսաստանը շարունակի Հալեպի ռմբակոծությունը, ԵՄ-ն կքննարկի պատասխան հնարավոր բոլոր միջոցները: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Սիրիայում ինտենսիվ ռմբակոծության դեպքում, ԵՄ-ն կվերանայի Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը»,-Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի առաջին օրը ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելի խոսքով՝ պատժամիջոցների հստակ պլանի մասին խոսք չկա, սակայն անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն շատ արագ կգործի: