Յամալում «Ми-8» ուղղաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել
Յամալում «Ми-8» ուղղաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ТАСС -ը:
«Ми-8»-ը ուղղաթիռը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան։ Վթարի մասին առաջին հաղորդագրություններից հետո պարզվել է, որ «Սոկոլ» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո շրջվել է։
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Հնարավոր վարկածներից մեկը վատ եղանակային պայմաններն են համարվում:
Յամալի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ վթարի հետևանքով 19 զոհ է գրանցվել: 3 ուղևորների հաջողվել է փրկվել։