«ԻՊ»-ի զինյալները 281 մարդու են մահապատժի ենթարկել
«ԻՊ»-ի զինյալները հոկտեմբերի 20-21-ը 281մարդու են մահապատժի ենթարկել, ում սկզբում հավաքել էին Մոսուլի պաշտպանության ժամանակ որպես «կենդանի պատ» օգտագործեու համար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Մահապատժի ենթարկվածների թվում տղամարդիկ և տղա երեխաներ են, որոնց ահաբեկիչները լցրել են ընդհանուր գերեզմանոց:
Հիշեցնենք, որ Մոսուլի պաշտպանությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Իրաքի վարչապետի խոսքով՝ Մոսուլում հարձակումը տեղի է ունենում ավելի արագ, քան ենթադրվում էր: