Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ժամանակից շուտ դադարեցրել է մրցելույթները վնասվածքի պատճառով
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում վեցերոդ հորիզոնականը զբաղեցնող իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ժամանակից շուտ դադարեցնում է ընթացիկ մրցաշրջանում իր մրցելույթները, ինչը պայմանավորված է դաստակի վնասվածքով:
Նադալը, ով արժանացել է Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսին կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի, բաց կթողնի Բազելում կայանալիք մրցաշարը, Փարիզի «Մասթերս»-ը, ինչպես նաև Լոնդոնում կայանալիք վերջնական մրցաշարը:
«Գաղտնիք չէ, որ ես Օլիմպիական խաղերին մասնակցեցի կարճ վերապատրաստումից հետո և դեռևս լիովին չվերականգնված, սակայն նպատակն էր հաղթական ոսկե մեդալ նվաճել Իսպանիայի համար: Այս արագացված վերականգնումը ինձ ցավ պատճառեց, և այժմ ես պետք է կանգ առնեմ և սկսեմ պատրաստվել 2017թ.-ի մրցաշարերին», - գրել է Նադալը իր ֆեյբուքյան էջում:
«Ես շատ տխուր եմ, որ չեմ կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ Բազելում կայանալիք մրցաշարին: Այն թողել է հրաշալի հիշողություններ` հատկապես եզրափակչում Ռոջեր Ֆեդերերի հետ նախորդ տարվա խաղը: Ես չեմ կարողանա նաև Փարիզում հանդես գալ, որտեղ երկրպագուները և աշխատակազմը միշտ շատ լավ են վարվել ինձ հետ: Այժմ ժամանակն է հանգստանալ և սկսել ինտենսիվ մարզումները հաջորդ տարվա համար»,- ասել է իսպանացի մարզիկը: