«Infiniti»-ն փորձարկումներ կատարող բջջային ծրագիր է թողարկել
«Infiniti»-ն թողարկել է փորձարկումներ կատարող մի բջջային ծրագիր, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գնել մեքենա, բայց չունի հնարավորություն, ցանկացած ժամանակ կարող է սլանալ «Infiniti»-ով իր ուզած երթուղով: Այս մասին տեղեկացնում է Gazetu.Ru-ն:
Մեքենաների փորձարկման բջջային հավելվածը, որը հիմնված է «CARL» ծրագրի վրա, հասանելի է «App Store»-ում:
Մեքենայի ապրանքանիշի հետ ծանոթանալու համար պետք է բեռնել «Carl» բջջային հավելվածը, լրացնել անձնական տվյալները, փորձարկման համար ընտրել մեքենա, որոշել ժամանակը և ցանկալի երթուղին:
Անձնական խորհրդատուն դիմումից հետո կուղարկի մեքենան նշված հասցեով նշված ժամին: Փորձարկելու ենթակա են ապրանքանիշի նորագույն մոդելները: