Այսօր Ճերմակ արջի ծննդյան օրն է
Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է (98 կգ):
Արթուրը գյումրեցի է: Ծնվել է 1991 թվականին: Նախորդ երկու տարիների Հայաստանի լավագույն մարզիկն իր քաշային կարգում աշխարհում լավագույններից մեկն է: Ալեքսանյանն աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ըմբիշը բավարարվեց միայն բրոնզե մեդալով: Ըմբշամարտի հայկական դպրոցի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը չի սիրում լրագրողների հետ զրուցել, սիրում է ֆուտբոլ խաղալ և գյումրեցուն հատուկ հումոր ունի: Մասնագետներից շատերը Ալեքսանյանից ոսկե մեդալ են ակնկալում արդեն այս Օլիմպիական խաղերում: Մարզասերների շրջանում նրան ճանաչում են որպես «Ճերմակ արջ»:
Ռիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հայերի համար բաղձալի ոսկե մեդալը: