Հայաստանը Մոնղոլիայում նոր դեսպան ունի
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանը Մոնղոլիայում նոր դեսպան ունի: Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանին համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»: