«Apple»-ի հոկտեմբերյան հեղափոխությունը
«Apple» ընկերությունն արդեն հրավիրում է իր նոր միջոցառմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Սպասվում է, որ ներկայացման շրջանակում ընկերությունը կներկայացնի նոր «Mac» համակարգիչները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է «Mac» համակարգիչների արտադրության երկար դադարին վերջ տալ, մամուլը գրել էր դեռևս սեպտեմբերյան միջոցառմանն ընդառաջ: Սակայն այն ժամանակ «խնձորային» ընկերությունը սահմանափակվել էր՝ ներկայացնելով միայն նոր «iPhone»-ն ու «Apple Watch»-ը՝ նյարդայնացնելով համակարգչային տեխնիկայի սիրահարներին:
Հատկապես «Mac» համակարգիչների սպասումն ուժեղացավ այն ժամանակ, երբ վերջին անգամ ընկերության նոութբուքերը թարմացան 2012 թվականին:
Համենայն դեպս, հուրախություն «Apple»-ի սիրահարների, հոկտեմբերի 18-ին «Recode»-ը հաղորդեց, որ նոր «Mac»-երը՝ «macOS Sierra» օպերացիոն համակարգի կառավարմամբ, կներկայացվեն հոկտեմբերի 27-ին: