Վորոնեժի օդանավակայանը հայտնել է դեպի Երևան չվերթերի մեկնարկի մասին
«Armenia» ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից տալ Վորոնեժից Երևան կատարվող չվերթերի մեկնարկը: Այս մասին հայտնում է « РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Վորոնեժի օդանավակայանի տարածած հաղորդագրությանը:
«Սկզբից Վորոնեժ-Երևան պարբերական չվերթերը «Armenia»-ն ցանկանում էր իրականացնել հոկտեմբերին, սակայն փաստաթղթերի համաձայնության հարցը շատ ավելի երկար ժամանակ պահանջեց, քան ենթադրվում էր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վորոնեժի օդանավակայանից նաև իրականացվում են պարբերական չվերթեր դեպի Տաշքենդ և Քիշնև:
«Armenia» ավիաընկերությունը համեմատաբար ավելի երիտասարդ ուղևորափոխադրող է: