Միհրան Հարությունյանը հրապարակել է վիրահատության տեսանյութը և շնորհակալություն հայտնել Հենրիխ Մխիթարյանին
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել իր վիրահատությունից և գրել, որ Գերմանիայում անցկացված վիրահատությունը բարդ է եղել, բայց հաջող է անցել:
«Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին և նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին՝ Ֆրանկֆուրտում ինձ արժանացրած ուշադրության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրում և աջակցում էին սոցցանցերում: Գնահատում եմ»,- գրել է Միհրան Հարությունյանը: