Օբաման կատակել է «Samsung»-ի այրվող սմարթֆոնների մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնարկել է հարավկորեական «Samsung» ընկերության մասին իր՝ վառվող սմարթֆոնների մասին կատակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «TechCrunch»-ին:
Մայամիի քոլեջներից մեկում ելույթ ունենալով՝ պետության ղեկավարը նշել է. «Երբ ընկերություններից մեկը նոր սմարթֆոնով է ներկայանում և այն ունենում է մի քանի թերություններ, ի՞նչ են նրանք անում: Նրանք ուղղում են այն, նրանք թարմացնում են դա: Միայն եթե այն չի վառվում, այդ ժամանակ ուղղակի նրանք հանում են դա շուկայից»:
Օբամայի խոսքով՝ սպառողները չեն վերադառնում նույն հեռախոսն օգտագործելուն:
Օբաման այս օրինակը հիշել է առողջապաhությաան բարեփոխումների և սպառողների պաշտպանության մասին խոսելիս և պատմել է այն խնդիրների մասին, որոնք առաջ են գալիս: