Բարգավաճ Հանրապետական կուսակցություն. վարչապետը վրիպեց և հարուցեց ներկաների ծիծաղը (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ն շարունակում էր իր աշխատանքները: Կառավարության կողմից հրավիրված հերթական արտահերթ նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն ելույթի ժամանակ վրիպում արեց և ասաց. «Բարգավաճ Հանրապետական կուսակցություն»:
Այդ պահին նա նույնիսկ չզգաց, թե ինչ է ասել, երբ դահլիճում ներկաները ծիծաղեցին վարչապետը ժպտաց և ծիծաղելով ասաց. «Ներողությո՛ւն, ներողությո՛ւն, հաստատ դիտավորյալ չէր»: