Մեծ թվով ստեղծագործողներ հայտնվել են «խաղից դուրս» վիճակներում. Ազատ Աբրահամյանի բաց նամակը՝ վարչապետին
Կառավարության ներկայացրած ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ:Գուցե այն,ինչի մասին խոսել եմ ուզում ինչ-որ ձևակերպմամբ ներառված է ծրագրի գործառույթներից մեկում,բայց ելնելով խնդրի կարևորությունից՝ ստորև ներկայացվող առաջարկս ավելորդ չեմ համարում:
Մեծարգո վարչապետը համագործակցության կոչեր հնչեցրեց՝ նշելով նաև արվեստի ոլորտը: Շատ եմ ուզում հավատալ,որ նորընտիր վարչապետի հանդեպ իմ ունեցած դրական կարծիքը հերթական բացասական փորձության առջև չի հայտնվի, և ուզում եմ արձագանքել առաջարկով.
Պարոնա՛յք, արվեստի-մշակույթի ոլորտում՝ մեծ թվով ստեղծագործողներ ու ստեղծագործական խմբեր հայտնվել են «խաղից դուրս» վիճակներում, ինչ է, թե «շոու-բիզնես» կոչվածն ինքն է որոշում հանդիսատեսի ճաշակն ու նախասիրությունները:
Արդյունքում՝ թե՛ հոգևոր, թե՛ ազգային արժեքների անկում ունենք:
Առաջարկություն.
Օգտագործեք՝ ստվերում հայտնված ստեղծագործողների պոտենցիալը, հավաքագրելով նրանց որևէ պետական այլընտրանքային կառույցի ներքո, դրանով իսկ, ոչ միայն նպաստելով նշածս խնդիրների առողջացմանը, այլև տարբեր համերգային ծրագրերի կազմակերպման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները նպատակաուղղեք՝ արվեստի-մշակույթի զարգացման հեռանկարներին:
Թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում, հայապահպանության խիստ կարևոր հրամայականներ ունենք, որոնք հրատապ ու անհետաձգելի լուծումներ են պահանջում:Եվ միայն ազգային ու հոգևոր արժեքներն են ի զորու լուծել այդ խնդիրները:
Հուսամ առաջարկս՝ անարձագանք չի մնա:
Ազատ Աբրահամյան. ֆեյսբուք: