Միխայիլ Շումախերի ավտոմեքենան աճուրդի է հանվել
«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի «Mercedes-Benz E 55 T AMG Designo« ավտոմեքենան աճուրդի է հանվել: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով «Auctionata» աճուրդի տան կայքի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ հոկտեմբերի 28-ին Բեռլինում կայանալու է «Riding with the King: Classic Cars» աճուրդը, որտեղ 100 հազար եվրո մեկնարկային գնով աճուրդի կդրվի Շումախերին պատկանած 1998 թվականի արտադրության «Mercedes»-ը:
Աճուրդում կվաճառվի նաև ամերիկյան հայտնի երգիչ և դերասան Էլվիս Փրեսլիի նախկին մեքենան: 1977 թվականի արտադրության «Triumph TR6«-ի մեկնարկային գինը 600 հազար եվրո է սահմանվել: