Լայնամասշտաբ պատերազմ տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում՝ անհնարին. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, hոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազամովն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հակառակորդի դիվերսիոն փորձերին նշեց, որ նման գործելաոճով Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ինքն արհամարհում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բանակցային գործընթացում խճճվել և մտել է փակուղի, մի գուցե նաև ձախողվել է: «Ես կարծում եմ միջազգային հանրությունեը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի նման հանցագործությունը, որովհետև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պետաքրտուղար Քերրիի, և այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնոդրությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հարցը լուծել բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով, ինչպես նաև ներդնել վստահության մեխանիզմներ, որպեսզի չլինի որևէ լարվածություն»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց նաև, որ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողով, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և ՀԱՊԿ անդամ երկրներն օժանդակելու են այդ կարգավորմանը: «Եթե սա է Ադրբեջանի կամ Ալիևի պատասխանն է ՀԱՊԿ-ին, համանախագահ երկրներին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, ապա կարծում եմ այստեղ շատ լուրջ գնահատակններ պետք է հնչեցվի և միջազգային հանրույթունը պետք է գիտակցի, թե ով է սրում իրավիճակը սահմանին: Ես վստահ եմ որ ԼՂՀ-ն վստահորեն կատարել է իր առջև դրված գործառույթները և հետ շպրտել թշնամուն»,- ասաց նա:
Նրա պնդմամբ՝ սա ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ Արցախի զինված ուժերն իրենց վրա դրված պարտավորությունները կատարում են շատ բարձր մակարդակով: ԱԺ փոխնախագահը լայնամասշտաբ պատերազմը բացառեց և շեշտեց, որ լայնամասշտաբ պատերազմ տեսականորեն մի գուցե հնարավոր է, բայց գործնականում՝ անհնարին:
«Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց, այնումանայնիվ, կարող ենք ակնկալել միջազգային հանրության կոշտ գնահատականը»,- պնդեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: