Պարո՛ն վարչապետ, շնորհակալություն, որ մեզ չստիպեցիք կարդալ 500 էջ. Հակոբ Հակոբյան
Կառավարության հրավիրած ԱԺ նիստը շարունակվում է: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Կառավարության ծրագրին և նշեց, որ շնորհակալ է վարչապետ Կարեն Կարապետյանից, որ չի ներկայացրել 500 էջանոց ծրագիր, և որ իրենք ստիպված չեն լինի կարդալ այդ 500 էջը:
Պատգամավորը խոսեց նաև ծրագրի մի շարք դրույթների մասին: Նրա խոսքով՝ պետությունը նման է մարդու, ում երկու ձեռքերը ձախ կողմում են ու նշեց, որ ձեռքերից մեկը հեղափոխել է պետք, ինչն էլ փորձել է անել նոր կառավարությունը:
Ըստ պատգամավորի՝ կախարդական փայտիկ ոչ մեկ չունի, չի կարող ունենալ, բայց միասնությունը՝ ժողովրդի, քաղաքական ուժերի, համատեղ փոխըմբռնումը՝ հանուն քաղաքացու, հանուն պետության, ծառայի քաղաքական այն նպատակին, որի անունը կախարդական փայտիկ է: