Երկրաշարժ՝ Ճապոնիում. ուժգնությունը կազմել է 6.6 բալ
Ճապոնիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ ցունամիի վտանգ չկա։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Տոտտորիի պրեֆեկտուրայում, որը Տոկիոյից 700 կմ հեռավորության վրա է գտնվում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է10 կմ խորության վրա։
Ավերածությունների մասին դեռևս իշխանությունները ոչինչ չեն հայտնում: