«Samsung Galaxy Note 7»-ը բռնկվել է Ճապոնիայի օդանավակայանի ուղևորներից մեկի ձեռքին
«Samsung Galaxy Note 7» սմարթֆոնը բռնկվել է Ճապոնիայի «Կանսայ» միջազգայն օդանավակայանի ուղեւորներից մեկի ձեռքին: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով Ճապոնիայի Պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարարության տարածած հայտարարությանը, որում ասվում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին և սա առաջին դեպքն է Ճապոնիայում:
Միջազգային թռիչքների դահլիճ մտնելիս անվտանգության աշխատակիցներն ուղևորներից մեկին հայտնել են, որ այդ մոդելի սմարթֆոններն արգելված է մտցնել քաղաքացիական օդանավի սրահ:
Նրան խնդրել են հանել սմարթֆոնի մարտկոցը: Որոշ ժամանակ անց հռախոսը սկսել է այրվել: Բարեբախտաբար տուժածներ չեն եղել: