ԵՄ գագաթաժողովը Սիրիայի հարցով պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ
ԵՄ անդամ երկրները, Բրյուսելում կայացած գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ արդյունքների համաձայն, Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ իրենք դեռևս չեն կարող մեկնաբանել Սիրիայի հարցով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցը՝ նկատելով, որ անհրաժեշտ է սպասել գագաթաժողովի արդյունքում ներկայացվելիք վերջնական բանաձևին:
Նշենք, որ մինչ գագաթաժողովի մեկնարկը՝ լրատվամիջոցները տարածել էին լուրեր, որոնց համաձայն՝ ԵՄ անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը: