ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ ունի
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Ֆրանսիայի կառավարության կայքը՝ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:
Հրամանագիրը նախագահը ստորագրել է հոկտեմբերի 20-ին: