Պետք չէ պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ. սպանելով վիշապին՝ ինքդ դառնում ես վիշապ
«Առավոտ» թերթի խմբագրականում գրված է. «Շատ են մարդիկ, որոնք իրենց առաքելությունն են համարում ինչ-որ չարիքի դեմ պայքարելը։ Կաթոլիկները պայքարել են բողոքականների դեմ և հակառակը։ «Կարմիր բանակը» պայքարել է «սպիտակ բանակի» դեմ, Արևմուտքը պայքարում է «Իսլամական պետության» դեմ, Միացյալ Նահանգները պայքարում է Ռուսաստանի դեմ։ Եթե դրանց բոլորին տեղերով փոխես, ապա արդյունքը նույնն է՝ պայքար։
Պետք չէ պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ։ Միակ բանը, որի կարիքը կա՝ բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելն է։ Թիրախը, նպատակը պետք է դրական լինի։ Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք, որպիսին է քո «պայքարի» թիրախը։ Սպանելով վիշապին՝ ինքդ դառնում ես վիշապ։ Հայտնի պատմություն է»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։