ԿԲ նախագահը բանկերին ստիպում է վճարել աշխատակիցների կուտակային գումարները կենսաթոշակային ֆոնդերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բանկերին ստիպում է վճարել աշխատակիցների կուտակային գումարները կենսաթոշակային ֆոնդերին: Վերջերս նա հանդիպել է բանկերի ղեկավարների հետ, ասել, որ պետք է սկսել վճարել կուտակայինները: Մինչդեռ, 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձն իրավունք ունի հրաժարվելու մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ հարկային մարմնին ներկայացնելով համապատասխան դիմում: Կուտակային կենսաթոշակայինին աշխատավարձից 5 տոկոս գումար գանձելու պարտադրանքը վատ է ընդունվել բանկերի շարքային աշխատակիցների կողմից, որոնք չգիտեն, թե ինչպես դրա դեմն առնեն»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: