Ի՞նչ «սև կատու» է անցել ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի և «օֆշորի» մասնագետ Միհրան Պողոսյանի միջև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ պետ չի նշանակվում եւ դեռ ԺՊ է նաև մեկ այլ «նրբագեղ» մանրամասնի պատճառով. նա փոխգնդապետ է, իսկ օրենքը պահանջում է, որ ԴԱՀԿ պետը լինի գնդապետ: Օրենքը փոխել չեն կարող, գնդապետ էլ նրան չեն դարձնում։
«ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի կողմից, այո՛, օրենքի հիման վրա նա կարող է լինել միայն պաշտոնակատար»,- հաստատեցին արդարադատության նախարարությունից:
Ի դեպ, Արմեն Հարությունյանը եղել է ԴԱՀԿ նախկին պետ, «օֆշորի» մասնագետ Միհրան Պողոսյանի մտերիմներից, սակայն, ըստ մեր աղբյուրների՝ նրանց միջև «սեւ կատու» է անցել, քանզի, վերջինս շատ արագ ու հարմարավետ տեղավորվել է նոր նախարար` Քեթրինի Միհրանի կողմից ծաղիկներով դիմավորված Արփինե Հովհաննիսյանի կողքին` ազատվելով նույն Միհրանի կադրերից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: