Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի՞ պաշտոնավարել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել: Մինչ այս համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արարատի մարզպետն առաջիկայում փոխվելու է, և այդ պաշտոնը վստահվելու է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին, ով 2013-2014 թվականներին արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, սակայն, որոշել է չփոխել Արարատի մարզպետին և Ռուբիկ Աբրահամյանին այդ պաշտոնում պահելով՝ մարզում ունենալ ազդեցության եւս մեկ լծակ: Ռուբիկ Աբրահամյանը մինչ այս եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրը: Սակայն եկող տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա Սերժ Սարգսյանին պետք է ապացուցի, որ հավատարիմ է։
Ի դեպ, նույնը պետք է անեն նաև նրա պաշտոնին աչք դրած Արամայիս Գրիգոյանը և նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: